Ադրբեջանում երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

286573

Կասպից ծովում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։

Նշվում է, որ օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

--00—ՅՄ