Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

l-My9l0SSNcu

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: 

 --00—ՅՄ