Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

15581_am_1.thumb_.jpg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը՝ երկուստեք ընդգծելով Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները: 

--00—ԶՀ