Երևանը փորձում է սեփական սխալները բարդել ՌԴ-ի վրա, գտնել մեղավորներ իր իսկ սխալ հաշվարկների համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ-ի վրա գցելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների: Այս մասին հերթական ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի նախօրեին արված հայտարարությունը։

Զախարովան մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել «Երևանի անզիջողականության պատճառով սահմանային հսկողության հարցերում, որը պնդում էր, որ ռուս սահմանապահները գտնվեն երկու կողմում էլ, թե հայկական և թե ադրբեջանական»։

Այսպիսով, Երևանը հրաժարվել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից երթևեկության վերահսկողությունից և փաստացի սառեցրել աշխատանքային խմբում մասնակցությունը։

--00—ՅՄ