Լիբանանի վարչապետը արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Capture

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ գումարելու մասին ՝ կապված «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև լարվածության նոր փուլի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, որի համաձայն՝ կոմիտեի հանդիպումը կկայանա Բեյրութում։

«Նախարարների կաբինետի բոլոր անդամները, ովքեր ունեն նման հնարավորություն, նույնպես հրավիրված են մասնակցելու դրան»,- ընդգծել է Միքաթին։

Լույս օգոստոսի 25-ի գիշերը իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իր  կործանիչները գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախները՝ պատճառաբանելով Իսրայելին հրթիռային հարված նախապատրաստելու հանգամանքով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ