Սեպտեմբերին Կիրանցի աշակերտները կգնան նոր սահմանից 40 մետր հեռավորությամբ դպրոց․ ծնողները մտահոգ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

456603956_8291192437603913_964662995228739317_n.thumb_

Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ դպրոց, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին։ Շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են։ Ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները։

Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Կիրանց գյուղի աշակերտները կհաճախեն նոր ձևավորված սահմանից ճանապարհով և պատով բաժանվող, սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց։

Վ․ Բաբինյանն ասաց՝ աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգության առումով մտահոգություններ ունի, հավելեց, որ դպրոցի նախկին շենքը վթարային է։

Նրան հարցրի Կիրանցի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալու մասին։ Տնօրենն ասաց, որ դրա համար պետք է լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը։

100 տեղանոց նորակառույց դպրոց նոր ուսումնական տարում կհաճախի Կիրանց գյուղի 38 աշակերտ»։

--00—ՅՄ