ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Հաշվի առնելով մի խումբ հանրային և քաղաքական գործիչների նախաձեռնությունը, այն է՝ սեպտեմբերի 2-ին այցելել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են աշխատել ներկայացուցչության շենքի բակում:
--00—ՅՄ