Կիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

կի.j

Ոսկան Սարգսյանը գրում է. «Կիրանց գյուղի նորակառույց դպրոցի խաղահրապարակն է, ուր երբեք երեխաները չեն խաղում։

Խաղահրապարակը սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո սահման դարձած միջպետական մայրուղու եզրին է, լուսանկարը միջպետական ավտոճանապարհից եմ արել։ Դրա կողքին սահման հանդիսացող պատի շարունակությունն է, որը իրենից ներկայացնում է շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ։ Եթե ադրբեջանական զինուժը որոշի ոտնձգությունների դիմել,թիթեղյա ցանկապատը դրան արգելք չի կարող լինել։

Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ երբեք Կիրանցում ապրելն ու սովորելն այսքան անվտանգ չի եղել, ինչպես հիմա։

Իսկ Կիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում։ Կիրանցում ապագա կա, կա»։

--00—ԼՀ