ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին 24News-ին հայտնեցին ԿԽՄԿ Հայաստանյան ներկայացուցչությունից:
Նշվում է, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո ադրբեջանական ուժայինները կալանավորել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել։
--00—ՅՄ