Ժողովուրդը չի վախենում տանկերից, սաղավարտներից, ընդդիմությունը պետք է ճիշտ կազմակերպի պայքարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Փաշինյանը որևէ գործընթացում ազդեցություն չունի, դրա համար ժողովրդի հետ բաց չի խոսում։ Թշնամին ԲՐԻԿՍ-ին է անդամակցում, ինտեգրվում է աշխարհաքաղաքական միավորների հետ, որ ուղիղ շփում ունենա, իսկ մենք` աշխարհից կտրված, դեռ արտաքին վեկտորն ենք որոշում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։

 Խոսելով ընդդիմության պայքարի մասին, կինոռեժիսորը նկատեց, որ ընդդիմությունը անհրաժեշտ պահին չի հենվում ժողովրդի վրա, կարևոր պահին նահանջում է։ «Մեզ պետք է խելառ մեկը, գտնվի Չե Գևարան, որ ժողովրդին ասի՝ պետք է գնալ մինչև վերջ։ Ժողովուրդը չի վախենում տանկերից, սաղավարտներից, ընդդիմությունը պետք է ճիշտ կազմակերպի պայքարը»։

Հերմինե Միքայելյան
 
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ