Փայլանի առաջարկած թուրքական ցորենը կուտենք, բայց չենք ներվի, որպես ազգ կվերանանք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Ցեղասպանությունը հերքելու ճանապարհային քարտեզ են մտածել, անհնարին կլինի միանգամից հերքելը, քայլ առ քայլ են անում, չպետք է գնալ քննարկման, դահիճը պետք է ընդունի իր արարքը։ Ստոկհոլմյան սինդրոմ է, երբ զոհը համակրանքով է լցվում դահիճի հանդեպ, հայ ազգը չի կարող նման բան անել, մեր ինքնության մեջ է դա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։

Անդրադառնալով Կարո Փայլանի այն հայտարարությանը, որ կարող ենք Թուրքիայից ցորեն և Ադրբեջանից գազ գնել, Գալստյանը արձագանքեց․

«Թուրքական ցորեն կուտենք, բայց որպես ազգ` կվերանանք, աշխարհը կթքի մեր վրա, որ մեր պատմությունը դահիճի ճնշման պատճառով վերախմբագրում ենք։ Աշխարհի կողմից չի ներվելու, բոլորը կատեն մեզ, մենք կկորցնենք մեր ինքնությունը»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ