ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Ռուսաստանում մեսենջերի գործունեության հետ կապված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր եղել են, բայց նրան այստեղ չեն կալանավորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունը։
«Մեզ մոտ նրան (Դուրով՝ խմբ․) ոչ ոք չի կալանավորել։ Իհարկե, հարցեր եղել են։ Այո, իսկապես, ահաբեկիչներն օգտվում են Telegram ցանցից», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:
--00—ՅՄ