Մակրոնն առաջարկել է Տելեգրամի գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Capture

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին առաջարկել է ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ, սակայն նա հրաժարվել է, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Դեռևս 2018 թվականին փակ ընթրիքի ժամանակ Մակրոնն առաջարկել է Դուրովին գրասենյակը տեղափոխել Փարիզ, բայց Դուրովը մերժել է», - ասվում է զեկույցում:

--00—ՅՄ