ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր քաղաքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Սեպտեմբերի 2-ին թուրքական թերթերի գլխագրերում հայտնված իրադարձությունը կապված է նախկինում սպանության համար ցմահ դատապարտված, սակայն պայմանական ազատության մեջ գտնվող անձի հերթական զոհերի հետ:
Բյուլենթ Շենգյուն անունով հանցագործն Իզմիրի Այրանջըլար թաղամասում տաքսի է նստել՝ վարորդին խնդրելով ուղևորվել Յազըբաշը թաղամաս, այնուհետև, նրան տանելով լքված ինչ-որ վայրի ուղղությամբ, ատրճանակի կրակոցով սպանել:
Շենգյունը, վստահ լինելով, որ տաքսու վարորդը մահացել է, վերադառնում և կողոպտում է մեքենան, ապա դիմում փախուստի:
Փախուստի ընթացքում 37-ամյա հանցագործն ուղևորվում է Թորբալը շրջանի Ֆևզի Չաքմաք թաղամաս, որտեղ էլ յուրացնում է ճանապարհին կայանած մեքենաներից մեկը: Սակայն Շենգյունն այսքանով չի սահմանփակվում:
Հանցագործը նախ մտնում է խանութներից մեկն ու փորձում աշխատակցին թալանել, որտեղ էլ վերջինս անձնական ատրճանակից արձակած կրակոցից ծանր վիրավորում է հասցնում և արագ լքում դեպքի վայրը: Աշխատակիցն ահազանգում է ոստիկանություն:
Ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող և արդեն իսկ բազմակի հանցանքների մեջ թաթախված Շենգյունը, խանութից հեռանալիս նկատում է գումար կանխիկացնող անձի, մոտենում նրան, թալանում, իսկ վերջում ատրճանակի կրակոցով սպանում արդեն օրվա 2-րդ մարդուն:
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցներին այնուամենայնիվ հաջողվում է շղթայական հանցագործություններ իրականացրած անձին ձերբակալել:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ