ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ստամբուլում Իրանի հյուպատոսության աշխատակիցը ձերբակալվել է` 2019 թ. Մասուդ Մոլավի Վարդանջանիի սպանության կազմակերպչին օգնելու համար: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: 43-ամյա Մուհամմադ Ռեզա Նասերզադեն մեղադրվում է Ալի Էսֆանջանիի` սպանության ենթադրյալ կազմակերպչի համար փաստաթղթեր կեղծելու մեջ, որի նպատակը վերջինիս Իրան ուղարկելն էր:
Վարանջանին սպանվել է 2019 թ. նոյեմբերի 14-ին՝ ստամբուլյան Շիշլի շրջանում: Նա Իրանի հետախուզության նախկին աշխատակից էր, նախքան Թուրքիա տեղափոխվելը:
Սպանությունից հետո ձերբակալվել է 13 կասկածյալ, իսկ նրանցից ութը կալանավորվել է:
--00--ԱԹ