Արձանագրվել են համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր. իրականացվել է «Կարգազանց-2024» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

կ.jpe

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

 Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։

 ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:

--00--ԼՀ