ԲԴԽ անդամները հանդիպել են ԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բ.

ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Քրիստինե Մկոյանը, Կարեն Թումանյանը և Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարին և Տատյանա Կոժոկարուին: Այս մասին հայտնում է ՀՀ Դատական իշխանությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նրա տեղակալը ու Վճիռների և որոշումների կատարման վարչության պետը։ 

Քննարկման առանցքային թեման եղել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ինստիտուտի ներդրումը, դրա համապատասխանեցումը միջազգային ստադարտներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող գործերին: 

ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը ներկայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմները և մանրամասնել է նախատեսվող երկու պալատների գործունեության առանձնահատկությունները: 

ԲԴԽ անդամները կարևորել են այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, և այդ համատեքստում՝ եվրոպացի գործընկերների, հատկապես ՄԻԵԴ դատավորների խորհրդատվությունը:

--00--ԼՀ