ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Մոլորություն է, թե ուղիղ երկխոսությունը շահավետ կարող է լինել Հայաստանի համար, Հայաստանը և Ադրբեջանը տարբեր քաշային կատեգորիաներում են, ինչն ավելի հավանական է դարձնում այն, որ Բաքուն կպարտադրի իր մոտեցումները, առանց միջնորդի երկխոսությունը մեծ ռիսկեր է պարունակում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Քաղաքագետի կարծիքով, ուժային կենտրոնները, որոնք պայքարում են Կովկասի ստատուս քվոյի շուրջ, անուղղակի միջնորդություն կունենան սահմանազատման հարցում։ «ԱՄՆ-ի գաղափարն է, որ Սյունիքի ճանապարհը միջազգային մոնիթորինգի խումբ վերահսկի։
Այս ամենը խմորվել է 2022-ի հուլիսին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ասել էր, որ Նահանգները ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկներ ունեն։ Կարծում եմ, որ առաջարկը մասնավոր կազմակերպության միջոցով մոնիթորինգի իրականացումն էր։ ԱՄՆ-ի համոզմամբ, այս լուծմամբ ՀՀ-ն մի կողմից իր դեմքը կպահի, կասի՝ սուվերենության զիջում չկա, քանի որ մասնավոր ընկերություն է, Ադրբեջանն ու Թուրքիան էլ՝ կբավարարվեն»,-ընդգծեց Բադալյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ