Սեպտեմբերի 7-ին Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում երթևեկությունը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ր.j

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի»:

 --00--ԼՀ