ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Երկկողմ բանակցություններն արդյունավետ են, երբ դու ուժեղ ես, նախկինում էլ են նման դեպքեր եղել, բայց այդ ժամանակ Հայաստանը հաղթած էր։ Փաշինյանը չի հասկանում, որ հիմա առանց միջնորդի երկխոսությունը խաբկանք է Ադրբեջանի կողմից, կամ հասկանում է, բայց ուզում է հերթական զիջումների համար պայմանավորվել, ինչի մասին ժողովրդին չի էլ ասում, բայց վերջում փաստի առաջ է կանգնեցնելու։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի համոզմամբ, հիմա պետք է հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ, նաև՝ ՀԱՊԿ շրջանակում․ «Փաշինյանի՝ վերջին ասուլիսի խոսքը ռազմավարական դաշնակցի նկատմամբ լսելով՝ պարզ դարձավ, որ նա հասկացել է՝ տարածաշրջանում գետնի վրա իրական ուժը Ռուսաստանն է, հասկացավ կամ հասկացրեցին։ Արդյոք լավացմա՞ն են գնում հարաբերությունները, խոսույթին նայելով՝ միգուցե, բայց գործնական քայլեր դեռևս չեն կատարվել։»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ