ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«Պատերազմը կանխելու միակ տարբերակը բանակցային գործընթացին տիրապետելը և մինչև 2018 թվականը եղած բանակցային ներուժն օգտագործելն էր։ Երբ Փաշինյանն ասում է՝ ի՞նչ անեինք, որ պատերազմը կանխեինք, պետք է ՀՀ և Արցախի նախագահներից ճշտեր՝ որ փուլում է բանակցային գործընթացը, որպեսզի հաջողություն ունենար, բայց ինքը դա չի արել, այլ սկսել է զրոյական կետից»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է հանդիպել ընդդիմության հետ և բանակցային գործընթացի մանրամասներ ներկայացնել փակ քննարկմանը՝ Օհանյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն այն աձնավորությունը չէ, որը խորությամբ և ամբողջությամբ տիրապետում է Արցախի բանակցային գործընթացին, ՀՀ նախկին նախագահները տիրապետում են, թող փորձի մեր դաշինքի ղեկավարի հետ խորհրդակցել և ճշտումներ կատարել, այդ ժամանակ մենք լիարժեք տեղեկատվություն կստանանք, թե ինչ է տեղի ունեցել»:
Մանրամասները՝ տեսանյութում։