ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Նիկոլ Փաշինյանը ստում է, մենք երբեք ո'չ իմ օրոք, ո'չ ինձնից առաջ երբեք չենք գնել ժանգոտած, ոչ պիտանի սպառազինություն։ Ընդհակառակը, բանակը, ստեղծվելով պատերազմի ընթացքում, վերցրել է թշնամուց ռազմավար, այն արդիականացրել ու օգտագործել նրա դեմ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար (2008-2016), ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նաև պատասխանել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մեր բանակը թուլացել է նրա օրոք ու նկատել, որ թե' իր, թե' իրենից առաջ բանակը կարողացել է կատարել իր առջև դրված առաջադրանքները։ Խոսելով բանակի բարեփոխումների մասին՝ ՊՆ նախկին նախարարը նկատել է, թե ինչ-որ նպատակ կա, սակայն այն քիչ է, տեղի ունեցածն էլ բավարար չէ։ «Մեր բանակը կարող է կարճ ժամանակահատվածում վերականգնել իր մարտունակությունը», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ