«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնել են 12 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

l-0x59wh-1280x746z-0.6141

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:58-ից սկսած Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ համայնքի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով, վատ ինքնազգացողությամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ունեն փրկարարների օգնության կարիքը: 

Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:

--00—ՅՄ