ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր Լոռվա Այգեհատ գյուղում երջանկություն ունեցա մասնակցել Լոռվա ՀՅԴ կառույցի 10 նորագրի երդման արարողությանը: Նրանց համար խիստ պարտավորեցնող է հատկապես այս վայրում՝ Դաշնակցության հիմնադիրներից, Դաշնակցության բարոյական տիպար, մեր ժողովրդի ազգային ազատագրական պայքարի մեծ գաղափարախոսներից Սիմոն Զավարյանի շիրիմի մոտ Դաշնակցույթան մեծ ընտանիք ընդունվելու իրենց երդում տալը: Այն բարոյական պարտավորությունը, որ Զավարյանի հիշատակը բոլորիս վրա դնում է, անչափ պարտավորեցնող է: Սիմոն Զավարյանը ծննդով հենց այս գյուղից է, իր ամբողջ կյանքը նվիրել է Արևմտյան Հայստանի ազատագրմանը՝ անցնելով Կիլիկիայով, Արևմտյան Հայաստանով, ի վերջո 1913 թվականին հուղարկավորվեց Թիֆլիսի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը: 1998 թվականին միայն նրա աճյունը հնարավոր եղավ վերահուղարկավորել նրա ծննդավայրում:
Երդման արարողությանը ներկա էին ՀՅԴ ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյան, ԳՄ անդամ Խաչիկ Ստեփանյանը և ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արմունուհի Կյուրեղյանը»:
--00—ԼՀ