Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

--00--ԼՀ