Նիկոլինը ոչ թե պրագմատիզմ, այլ «խեղճիզմ է», բայց անգամ դա Ալիևին չի բավարարում. Տաթև Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ֆրանսիացիները մեզնից հայ չեն, բայց Երևանում արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունը, թե պատմական հիշողությունը շատ կարևոր է, ցույց է տալիս, որ իրենք արժեքների վրա հիմնված, պատմության վայրիվերումներ անցած պետություն են, ֆրանսիացիները գիտեն հիշել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը։ 

«Ֆրանսիան իր շահերն ունի տարածաշրջանում։ Հաշվի առնելով, թե Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում Ֆրանսիայի դեմ, Փարիզը դրանով ակնարկում է, որ ՀՀ աջակցությունն ունի այդ պայքարում», - ասել է նա։ Խոսելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Տաթև Հայրապետյանը նկատել է, որ Փաշինյանի առաջարկածը ոչ թե պրագմատիզմ է, այլ՝ «խեղճիզմ», «բոլոր «իզմ»-երից նա հենց դա է նախընտրում»։

Սակայն, ըստ փորձագետի, անգամ «այդ խեղճիզմը» բավարար չէ Բաքվին, որովհետև դրան զուգահետ Ադրբեջանում ստեղծում են մի հսկայական քարոզչական արշավ, ըստ որի «Հայաստանը պատմական Ադրբեջան է»։ «Մի բան էլ՝ ոչ ոք Փաշինյանին չէր ասում՝ գնա ու Մուշն ու Սասունն ազատագրի, նա ստեղծում կեղծ դիսկուրս ու սկսում դրա դեմ պայքարել», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ