ՌԴ-ն օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ի մի շարք ծրագրերի իրականացմանը շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար բյուջեով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ռ.

ՌԴ-ի և ՀՀ-ի երկկողմ համագործակցության մեծաքանակ ձևաչափերից մեկը հանդիսանում է ՄԱԿ-ի գծով համատեղ աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Հայաստանի Հանրապետոության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ փոխգործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրագործվում են ՄԱԿ-ի ծրագրերը՝ ուղղված ինչպես Հայաստանի բնակչության առանձին սոցիալական խմբերի, այնպես էլ Հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գծով Ռուսաստանը ֆինանսավորում է 9,7 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ նախագծեր.

2020 թվականի մարտ – «Աջակցություն ներառական տնտեսական զարգացմանը Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շրջաններում» նախագծի մեկնարկ (բյուջեն՝ 2.8 մլն ԱՄՆ դոլար)

2021 թվականի մարտ – «Հայաստանի գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական դիմակայունության վերականգնումն ու ամրապնդումը» ծրագրի մեկնարկ (բյուջեն՝ 1.7 մլն ԱՄՆ դոլար)

2021 թվականի հուլիս – «Հետկոնֆլիկտային վաղ վերականգնումն ու դիմակայնունությունը Հայաստանում» ծրագրի մեկնարկ (բյուջեն՝ 3.2 մլն ԱՄՆ դոլար);

2022 թվականի ապրիլ – «Հայաստանի մարզերում երիտասարդների զբաղվածության և եկամտի ստացման հնարավորությունների ապահովում» նախագծի մեկնարկ (բյուջեն՝ 2 մլն ԱՄՆ դոլար)

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ) մանկական հիմնադրամի գծով 2020 թվականի հունվարին մեկնարկել է «Հայաստանում ներառական զարգացման և հավասարազոր մասնակցության համար ծառայությունների ոլորտի հզորացում» հաշմանդամություն ունեցող անձանց բազային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծի իրականացումը՝ 3 մլն ԱՄՆ դոլար բյուջեով:

Պարենի համաշխարհային ծրագրի գծով 2010 թվականից հաջողությամբ իրականացվում է «Կայուն դպրոցական սննդի զարգացում» նախագիծը, այն նպատակ ունի ստեղծել միջնակարգ ուսումնական հաստատություններում տաք սննդի տրամադրման մեխանիզմ և այն աստիճանաբար փոխանցել ՀՀ Կառավարության բալանսին: Նախագծի ընդհանուր բյուջեն՝ 25 մլն ԱՄՆ դոլար:

Միացյալ Ազգերի Կազմակերպության արդյունաբերության զարգացման (ՅՈՒՆԻԴՕ) գծով հաջողությամբ իրականացվում է «Հայաստանի արդյունաբերության` արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացումն արդիականացման և դեպի շուկաներ մուտքի ընդլայնման հաշվին» ծրագիրը: Երրորդ փուլի ֆինանսավորման ծավալը՝ 2020 թվականի հունվարից մինչև 2024թ. հունվար, կազմում է 2,2 մլն ԱՄՆ դոլար:

--00—ԼՀ