ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել ջրհեղեղից տուժած Սուդանին։ Առաջին նավը ջրհեղեղից տուժած շրջաններ էր մեկնել հուլիսին և Սուդան էր հասցրել 2.408 տոննա մարդասիրական օգնություն: Այն հիմնականում բաղկացած էր սննդից, դեղորայքից և բժշկական պարագաներից, իսկ 2-րդ նավը Սուդան է մեկնել սեպտեմբերի 16-ին։ Ուղարված օգնությունը հիմանկանում բաղկացած է եղել սննդի պաշարներից և վրաններից։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2 նավերն էլ Սուդան են ուղարկվել Թուրքիայի կառավարությանը կից «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) համակարգմամբ և Թուրքիայի Կարմիր մահիկի ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
--00—ԼՀ