ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի նոր կառավարությունը քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար:
Փեզեշքիանը Շոյգուի հետ զրույցում նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը հատկապես կարևոր է երկու երկրների նկատմամբ շարունակվող անարդար պատժամիջոցների ճնշման պայմաններում:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան։
--00—ՍՊ