ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում հոկտեմբերի 11-ին երկկողմ հանդիպում է ունենալու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի ինչպես երկկողմ հարցերի քննարկման, այնպես էլ Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակի քննարկման համար», - ասել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
Նշենք՝ սա Պուտին-Փեզեշքիան առաջին հանդիպումը կլինի Իրանի նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։
--00—ՍՊ