ՄԻՊ-ին առնթեր կառույցում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ 

Վերջիններս ամփոփվել են մեկ համահավաք փաստաթղթում և ըստ իրավասության կներկայացվեն պետական իրավասու մարմնին։

 Փաստաթղթի կազմման աշխատանքներին մասնակցել են Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչը։

--00—ԼՀ