Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները.12-ը լրիվ մարել են պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

մ.jp

2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման առերևույթ առկայության հիմքով։

Վարույթների ընթացքում՝ նախքան վերջնական որոշման կայացումը, մթերողները կատարել են շուրջ 452 մլն դրամի պարտավորություն։ Ներկայում առկա է միայն մեկ տնտեսավարող, որը դեռևս ունի 12 458 400 դրամի չմարված պարտավորություն։ Հարուցված վարույթների 

  --00—ԼՀ