Կոստանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ո.j

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել  ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված՝ «Հզորացնելով երիտասարդությունը կայուն ապագայի համար. միջսերնդային պատասխանատվություն և հմտություններ արդար փոխակերպման համար» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի և Պորտուգալիայի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը «կանաչ» կրթության միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության և հասարակությանը «կանաչ փոխակերպման» վերաբերյալ իրազեկելու և ներգրավելու ուղղությամբ: 

Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները՝ ուղղված երիտասարդ սերնդին որակյալ կրթությամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:

Կարևորելով պետական-մասնավոր գործընկերությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նորարարական և «կանաչ կրթություն» ապահովող մի շարք կրթական նախաձեռնություններ՝ «ԹՈՒՄՈ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Արմաթ» լաբորատորիաները և «Generation AI» կրթական ծրագիրը: 

--00—ԼՀ