ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Հայաստանի և Լեհաստանի քաղաքացի 25-ամյա Էրիկ Թորոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
--00—ՅՄ