ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News
Հուլիսի 31-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմանում Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում Նուբարաշենի բնակիչ, 24-ամյա Սերժիկ Մելիքյանը իր վարած «ВАЗ 217030» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Մելիքյանն ու ուղևորը՝ Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Հայրապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ավելի ուշ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Բ. Հայրապետյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով ավագ հետաքննիչ Գ. Ավետիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապահրատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
--00—ԼՄ