ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվող ադրբեջանական «ԱԴԵՔՍ» պաշտպանական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Ադրբեջանական կողմից հայտնում են, թե հանդիպման արդյունքում ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի քանի պայմանագրեր:
Հիշեցնենք՝ այս օրերին Բաքվում են գտնվում Թուրքիայի ռազմական ղեկավարությունը, մասնավորապես, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը և ռազմաօդային ուժերի հրամանատարը։
--00—ՍՊ