Թուրքիայում 1029 անօրինական միգրանտ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2024-09-25_13-20-05

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարություն է տարածել երկրում 4 օր ի վեր անցկացված «Kalkan-27» օպերացիայի վերաբերալ, որոնք միտված էին անօրինական միգրացիա կազմակերպողների և անօրինական միգրանտների հայտնաբերմանը:

Ըստ այդմ՝ գործողությունն իրականացվել է երկրի 27 նահանգում, ինչի արդյունքում հայտնաբերվել է 84 կազմակերպիչ և 1029 անօրինական միգրանտ:

Նախարարի համաձայն՝ կազմակերպիչներից 25-ին կալանավորել են, իսկ 7-ն ազատ է արձակվել՝ դատական վերահսկողության պայմանով: Միգրանտները տեղափոխվել են համապատասխան վայրեր՝ իրենց երկիր հետ ուղարկվելու համար:

«Մեր երկրի բոլոր շրջաններում իրականացված գործողությունները վճռականորեն շարունակվելու են»,-շեշտել է նա՝ հավելելով մարդկանց առտրով զբաղվողներին այլևս հնարավորություն չտալու մասին:

«Ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ  պայքարի» և «Սահմանային անցակետերի շրջանային վարչության» ու «Գաղթի կառավարման վարչության» կոորդինացմամբ գործողությունն իրականացվել է Իզմիրում, Էդիրնեում, Քոջաէլիում, Մուղլայումի, Վանում, Անթալիայում, Ստամբուլում և շարք այլ նահանգներում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ