ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Բելառուսի սահմանին անօրինական միգրանտները քարեր և փայտեր են նետել լեհ սահմանապահների ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։
Լեհ սահմանապահների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է Բելառուսից Լեհաստանի սահմանն անօրինականորեն հատելու շուրջ 70 փորձ։
«Լեհ պարեկների ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել: Վնասվել է ծառայողական ավտոմեքենա», - սահմանապահների հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ