ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

եե.j

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը թույլ է տալիս սպասարկվել թե՛ տեղում կենդանի հերթի ձևաչափով, և՛ թե նախապես օր և ժամ ամրագրելու միջոցով։

 «էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային մոդելի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը դրական է։

 ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, շարունակելու է մոնիթորինգի ենթարկել գործընթացը՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ