ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել կրճատել ռազմարդյունաբերության փորձարարական աշխատանքի համար նախատեսված գումարները, ինչը նշանակում է, որ իշխանությունները ցանկություն չունեն զարգացնել ոլորտը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը։
Ըստ Քերոբյանի, ո'չ ԲՏԱ գործող նախարար Մխիթար Հայրապետյանը, ո'չ էլ նրան նախորդողները ոչինչ չեն հասկացել ոլորտից ու ոչինչ չեն արել այն զարգացնելու համար։ Մեր զրուցակցի կարծիքով, եթե լինի նպատակային քաղաքականություն, ապա բանակի կարիքների 20-30%-ը հնարավոր կլինի ստանալ ներքին արտադրողի մոտ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ