Գերիների մասին Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտել նախընտրական տեսանկյունից. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Քամալա Հարիսի հայտարարությունը պետք է դիտարկել նախընտրական տեսանկյունից, մանավանդ, եթե հաշվի առնենք ԱՄՆ նախագահների տարբեր թեկնածուների կողմից արված հայտարարությունները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ՝ սկսած Բիլ Քլինթոնից։ Նրանք այս հարցը որպես առաջնահերթություն են համարել, բայց իրականում դրան չեն հասնել, այսինքն, ճանաչման փաստ չի եղել։ Միակը Բայդենն էր, որը խոստացավ և արեց, արեց, որովհետև համապատասխան աշխարհաքաղաքական իրավիճակն էր դա թելադրում, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու կարևորությունն այդ փուլում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Միևնույն ժամանակ, եթե խոստումը թեկնածուն փորձում է չկատարել, հայկական համայնքը կարող է ճնշման մեխանիզմներ կիրառել»։

«ՀՀ իշխանություններն այստեղ առանձնապես անելիք էլ չունեն, ի վերջո խոստումը տրվել է ոչ թե նրանց, այլ ամերիկահայերին, որոնք ընտրելու են նախագահ։ Խոստման հասցեատերը ամերիկացիներն են»,-ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ