Տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել՝ չի մասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրել ենք բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն սպառիչ պատասխան չենք ստացել, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել՝ չի մասնակցի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Անկեղծ ասած, հրավերի հետ կապված մեզ մոտ եղել է տարակուսանք՝ պայմանավորված եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների ներկա բնույթով, և հաշվի առնելով այդ հանգամանքը հրավերի նպատահարմարության հարցը քննարկվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, ինչի արդյունքում դրական եզրակացության է ստացել»,-ասել է նա։

Արշակ Սրբազանը նշել է, որ համազգային արարողություներին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իրենց կողմից․ «Եկեղեցին շարունակելու իր մտահգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ