ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

բն

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար, Երևանում Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: 

Այժմ ԵԱՏՄ մանրածախ առևտրի ընդհանուր մասնաբաժինը կազմում է մոտ 13%, սակայն նկատվում է կայուն աճ, որը մինչև 2030 թվականը կհանգեցնի 30% աճի: 

Գործարքների շուրջ 60%-ը կատարվում է ինտերնետ հարթակների միջոցով, օնլայն հարթակում լայն սպառում ունեն  Էլեկտրոնիկան, տեխնիկան, տան համար ապրանքները, սննդամթերքը, իր հերթին նշել Է ԵԱՏՄ ինտերնետ-առևտրի ասոցիացիաների դաշինքի համահիմնադիր Արտյոմ Սոկոլովը: 

Առաջին երեք կատեգորիաներում մանրածախ ծավալներից վաճառքը կազմում է 25% -30%:

--00—ԼՀ