ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մոսկվան առաջընթաց է տեսնում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ երկխոսությունում: Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարությունում նշել են, որ արդեն տեղի է ունեցել խորհրդակցությունների 6 փուլ, և ակնկալվում է հնարավորինս արագ արդյունքի հասնել։
«Սա լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, որի ծավալները շարունակում են աճել: Մենք մտադիր ենք հետագայում էլ ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության»:
--00—ԱՊ