ՌԴ-ից զգուշացնում են՝ աղետ է լինելու, եթե ճիշտ քայլեր չանեք, հացահատիկի 90%-ն այնտեղից ենք ստանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Թուրքիայի տնտեսությունը՝ մասնավոր մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում կլանելու է Հայաստանի տնտեսությունը, այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Եթե ռիսկերը հաշվի չառնվեն, Հայաստանի ապամոնտաժման գործընթացը կմեկնարկի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ 

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալու, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին, Սարգսյանը նշեց, որ դա քիչ հավանական է, քանի որ ՌԴ-ից համապատասխան հայտարարություններ հնչել են այդ առումով․ «Մարիա Զախարովան զգուշացրեց, որ տեղում չեք, հացահատիկի 90 տոկոսը մեզանից եք ստանում, մտածեք ձեր խնդիրների մասին, կարող է աղետներ լինեն»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ