Խաչատուրյանը հիշատակել է եզդի ժողովրդի աջակցությունը Հայոց ցեղասպանության տարիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

s
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ներկա է եղել եզդի ժողովրդի ազգային հերոս Ջհանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
 
Եզդի զորահրամանատարն Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումն Արևելյան Հայաստան։ 1918 թվականին իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին:

 

--00—ՍՊ