ԱԺ-ն իրավունք չունի վավերացնել Բաքվի հետ կանոնակարգը, դա կլինի իշխանության ուզուրպացիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ՍԴ-ն իր որոշմամբ փորձում է քողարկել այն գործընթացները, որոնք ապագայում կձևակերպվեն «Խաղաղության պայմանագիր» անվան տակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը ճանաչեց  ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։

Մինասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցողը հակաիրավական, հակաօրինական քայլ է, և ԱԺ-ն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնել։

«Այս փաստաթուղթը, եթե մնում է այդպիսին, պարտավոր է հանրաքվեի գնալ, հակառակ դեպքում, իշխանության ուզուրպացիայի ևս մեկ օրինակ կունենանք»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ