Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր տեղակալներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_1

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը որոշել է պաշտոնանկ անել իր երեք տեղակալներին և պետքարտուղարին: Դա կապված է ռազմական դրության պայմաններում գերատեսչությունում գործընթացների հստակություն և վերահսկելիություն ապահովելու անհրաժեշտությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram ալիքում։

«Ես ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետին ներկայացված դիմումը պաշտպանության փոխնախարարների` Ստանիսլավ Հայդերի (տեղափոխվում է նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին), Ալեքսանդր Սերհիյի, Յուրի Ջիհիրի, Լյուդմիլա Դարահանի (պետքարտուղար) պաշտոնանկության վերաբերյալ: Նոր նշանակումների մասին, այդ թվում՝ փոխնախարարների, կտեղեկացնեմ առանձին», - ասվում է հրապարակման մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ