Խաղաղության պայմանագրի կատարումը մոնիթորինգի ենթարկող հայ-ադրբեջանական հանձնաժողով է կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2024-10-02_16-34-51

Խաղաղության պայմանագրի` արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության հարց կա։ Հայեցակարգային առումով ժողովրդին պայմանագրի բովանդակությունը բացահայտված է` մարզային տարբեր ֆորմատներով հանդիպումների, քննարկումների ժամանակ։ Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտության կոռեկտության խնդիր կա, աշխատանքային փաստաթուղթը երկրորդ շահառու էլ ունի»,- ասաց նա։

Փաշինյանն իր խոսքում նշեց նաև, որ Խաղաղության պայմանագրի կատարման ընթացքը մոնիթորինգի ենթարկող հայ-ադրբեջանական հանձնաժողով է կստեղծվի։

--00—ՅՄ