Հռոմի պապը հոկտեմբերի 7-ը հայտարարել է խաղաղության համար աղոթքի օր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

վբ.p

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթ կհղի Տիրամորը՝ հայցելով խաղաղություն։ Սուրբ Պետրոսի հրապարակում եպիսկոպոսների սինոդի բացման առիթով պատարագի ավարտին նա բոլորին կոչ է արել հոկտեմբերի 7-ին միանալ «հանուն խաղաղության ծոմի և աղոթքի» օրվան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Դիմելով Սուրբ Կույս Մարիամի հովանավորությանը՝ խաղաղություն շնորհելու համար՝ հաջորդ կիրակի (հոկտեմբերի 6-ին)  կգնամ Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկ, որտեղ աղոթք կանեմ։ Խնդրում եմ բոլորիդ՝ սինոդի մասնակիցներիդ, միանալ ինձ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, խնդրում եմ բոլորին օրը նվիրել հանուն խաղաղության ծոմապահությանը և աղոթքին», - ասել է 87-ամյա քահանայապետը։

Ֆրանցիսկոս պապը բազմիցս Մերձավոր Արևելքում զինադադարի կոչ է արել, մտահոգություն է հայտնել հակամարտության ընդլայնման պատճառով՝ նշելով, որ ցանկացած պաշտպանություն պետք է լինի համաչափ, հակառակ դեպքում ​​դուրս է գալիս բարոյականության սահմաններից։ Նա մշտապես իր քարոզներում հիշատակում է Պաղեստինը, Իսրայելը, Ուկրաինան, Մյանման, Սուդանը՝ խաղաղության կոչ անելով:

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ վիրավորվել։ Իսրայելը պատասխան ռազմական  գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 600-ը։

--00—ԼՀ